17/06/2022 12:08
Իշխանություններին կրկին հիշեցնում ենք՝ բռնաճնշումներով հնարավոր չէ իշխանությունը երկար պահել. ԱԱԾ պահեստազորի սպաներ
«Դիմադրության» շարժման կողմից հունիսի 14-ին հայտարարված նոր մարտավարությունը, այդ թվում Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արված քայլ էր, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
Դրանով, ըստ նրանց, շարժումը հնարավորություն ստացավ վերադասավորվելու, իմի բերելու ուժերը և նոր լիցք հաղորդելու ու շարունակելու քաղաքական պայքարը։
«Հիշեցնենք, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դեռևս մայիսի 27-ին էր հայտարարել շարժան հետ կապված խնդիրների ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտության մասին:
Ակնհայտ է, որ շարժման պատասխանատու Իշխան Սաղաթելյանը իրավիճակը ճիշտ է գնահատում, կայացնում է դրանից բխող որոշումներ: Նա և իր համախոհներն ազնիվ են շարժման մասնակիցների՝ ժողովրդի հետ, տանում են անձնուրաց ու վճռական պայքար, որի վկայությունն է նաև հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը, հետևաբար դրան՝ պետք է մասնակցել:
Իշխանություններին կրկին հիշեցնում ենք, որ բռնաճնշումներով հնարավոր չէ իշխանությունը երկար պահել. ականջալուր եղեք մարդկանց», - ասված է հայտարարությունում։