17/06/2022 19:08
Անահիտ Ավանեսյանը «ԱՊՐԻ 2022» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Հանրային առողջություն և բարեկեցություն» թեմայով ճեպազրույցին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022» համաժողովի շրջանակներում «Հանրային առողջություն և բարեկեցություն» թեմայով ճեպազրույցին: Բանախոսել է նաև Կոլումբիայի համալսարանի հանրային առողջապահության մասնագետ Կիմ Հեքիմյանը:
Քննարկվել են` հանրային առողջության պահպանման առաջնահերթությունները` որպես կենսական ազգային, անվտանգային շահը, կանխարգելելի պատճառներից բնակչության մահացության ցուցանիշի նվազեցման հնարավորությունները, համընդհանուր առողջապահական ծածկույթի ձևավորումը, քաղաքացու համար բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը:
Խոսելով հանրային առողջապահության վերջին մարտահրավերների` COVID-19-ի և պատերազմի մասին, նախարարը մատնանշել է Սփյուռքի հայրենակիցների հսկայական օգնությունը. «Սփյուռքը Հայաստանի առողջապահության ոլորտում անասելի մեծ ներդրում ունի, սակայն համագործակցությունը ոչ թե կարճաժամկետ հումանիտար օգնության, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը պետք է ուղղվի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Քննարկմանն առանձնացվել են Հայաստանի հանրային առողջապահական առաջնահերթությունները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, ԱԱՊ օղակի բարեփոխումների, առողջ ապրելակերպի խթանում,ծխախոտի վերահսկում, պատվաստումային գործընթաց:
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ հանրային առողջապահության ոլորտում անելիքերը շատ են, սակայն ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհը համբերությունն ու հաստատակամությունն է: