18/06/2022 20:30
Ի՞նչ է դեղորայքային ալերգիան և ինչպե՞ս բուժել
Դեղորայքային ալերգիան որոշակի դեղամիջոցների նկատմամբ գերզգայունությունն է, որը բնութագրվում է իմունային պատասխանի զարգացմամբ՝ ալերգենի նույնիսկ նվազագույն քանակի օրգանիզմ ներթափանցմանը: Այն դրսևորվում է մաշկի, բրոնխոթոքային համակարգի և այլ ներքին օրգանների, արյունատար անոթների և հոդերի վնասման ախտանիշներով։ Հնարավոր են նաև համակարգային ալերգիկ ռեակցիաներ:
Ախտորոշումը հիմնված է հիվանդության պատմության ծանոթացման, հետազոտության, լաբորատոր տվյալների և մաշկի թեստերի վրա: Բուժումը կատարավում է օրգանիզմից խնդրահարույց դեղամիջոցի հեռացմամբ, համակարգային ռեակցիաների դեպքում՝ արյան շրջանառության և շնչառության պահպանմամբ։
Վիճակագրության համաձայն, բժշկական պրակտիկայում օգտագործվող դեղերի 1-ից 3%-ը կարող է հանգեցնել ալերգիայի զարգացման: Ամենից հաճախ գերզգայունությունը զարգանում է պենիցիլինային հակաբիոտիկների, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի, տեղային անզգայացնող միջոցների, պատվաստանյութերի և շիճուկների նկատմամբ:
Հիմնական կլինիկական դրսևորումն է մաշկային ցանը՝ եղնջացան, էրիթեմա, կոնտակտային դերմատիտ, անգիոեդեմ, համակարգային ալերգիկ ռեակցիաներ (դեղորայքային ջերմություն) և այլն:
Դեղերի ցանկը, որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա, շատ լայն է. առաջին շարքում են հակաբիոտիկները, սուլֆոնամիդները, ցավազրկողները և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը։ Ալերգիա կարող են առաջացնել նաև շիճուկները և պատվաստանյութեր, հորմոնալ պատրաստուկները, տեղային անզգայացուցիչները և այլ դեղամիջոցներ:
Դեղորայքային ալերգիայի բուժման ամենակարևոր փուլը դեղամիջոցի բացասական հետևանքների վերացումն է՝ դադարեցնելով դրա ընդունումը, նվազեցնելով կլանումը և արագ հեռացնելով այն մարմնից (ինֆուզիոն թերապիա, ստամոքսի լվացում, հոգնա և այլն):
Սիմպտոմատիկ թերապիան նշանակվում է հակահիստամինների, շնչառական և շրջանառու գործառույթները պահպանող միջոցների օգտագործմամբ: Կատարվում է արտաքին բուժում։ Համակարգային ալերգիկ ռեակցիաների դեպքում օգնությունն իրականացվում է հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում՝ ուղեկցվելով բժշկի խիստ վերահսկողությամբ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։