18/06/2022 19:40
Լոլիկի հյութի օգտակար հատկությունները
Բացի լոլիկի հյութի ընդգծված վառ ու հարուստ համից, շատ կարևոր է նաև դրա օգտակարությունը մարդու օրգանիզմի համար։
Հյութի մեջ առկա են այն բոլոր միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են մարդուն ներառել սննդակարգում՝ կանխարգելիչ և նույնիսկ բուժական նպատակներով.
- վիտամինների A, E, B խումբ
- երկաթ, յոդ, ֆտոր, քլոր
- նատրիում, կալիում, մագնեզիում, կալցիում
- ֆրուկտոզա, սախարոզա
Լոլիկի հյութն օգնում է օրգանիզմի կողմից այս և այլ մթերքներից ստացված երկաթի յուրացմանը, անեմիայի կանխարգելմանը, մարսողության բարելավմանն ու աղիքային հիվանդությունների կայունացմանը։
Թարմ լոլիկի բնական հյութի բաղադրությունը պարունակում է օրգանիզմի համար օգտակար օրգանական թթուներ, ինչպես նաև վիտամիններ և հանքանյութեր։ Այս ըմպելիքը լիցքավորում է վերարտադրողական համակարգը ուժով և առողջությամբ։
Բնական լոլիկի հյութը պարունակում է նյութեր, որոնք կարող են ամրացնել հենաշարժողական համակարգը, պաշտպանել մաշկը և մկանները ծերացման գործընթացներից։ Այն բարելավում է դեմքի գույնը, հեռացնում է ավելորդ հեղուկը, ամրացնում մազերը և եղունգները։ Այս ըմպելիքն օգտակար է նաև ատամների առողջության, սրտի մկանների և անոթների պատերի ամրացման համար։
Պարբերաբար ներառելով այն ձեր սննդակարգում, դուք կարող եք պաշտպանել ձեզ սրտի կաթվածի և ինսուլտի զարգացումից: Լոլիկի հյութի օգտակար հատկությունները անգնահատելի են օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար։ Այս ըմպելիքը առողջ է պահում լյարդը։
Ցանկացած քրոնիկ և սուր հիվանդություններ կարող են հակացուցումներ առաջացնել լոլիկի հյութի օգտագործման դեպքում: Ցանկալի է նախապես խորհրդակցել բժշկի հետ և հետևել սննդակարգին։
Հյութն օգտակար է մի շարք հիվանդությունների կանխարգելման դեպքում՝
- թրոմբոզի և փորկապության կանխարգելում
- արյան ճնշման նորմալացում
- մարմնից տոքսինների և ավելորդ հեղուկի հեռացում
- շաքարախտի դեպքում՝ արյան շաքարի կտրուկ աճի կանխարգելում
- մարմնի ձևավորում, քաշի կորուստ, ցելյուլիտի հեռացում։
Լոլիկի հյութը բարձրացնում է մարմնի իմունային համակարգի պաշտպանիչ հատկությունները, հյուսվածքների առաձգականությունը և ամրապնդում արյան անոթները: Ունի արտահայտված հակաուռուցքային ազդեցություն, բարելավում է արյունաստեղծման գործընթացը և պաշտպանում կենտրոնական նյարդային համակարգը սթրեսից ու գերբեռնվածությունից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։