18/06/2022 10:15
«Հրապարակ». «Ծռերը» փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովրդավարական բևեռը կամ, այլ կերպ ասած՝ «ծռերը», մեր տեղեկություններով, փողոց վերադառնալու, ավելի ճիշտ՝ փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում: Խորհրդարանական ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակը լքելուց հետո, «ծռերը» կարծում են, որ հանրության ռադիկալ զանգվածներին միայն ռադիկալ մարտավարությամբ է հնարավոր փողոց հանել, իսկ վերջին ամիսների պայքարը ցույց է տվել, որ մի ստվար զանգված արմատական գործողություններ է պահանջում:
«Ծռերի» ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի նկատմամբ խաղերով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը չի արդարացնում Արևմուտքի բոլոր հույսերը, և որոշ արևմտյան շրջանակներ փորձելու են փողոցով ներազդել նրա վրա՝ արագացնելով խաղաղության պայմանագրի ստորագրումը»։