18/06/2022 17:45
Ռուսաստանն աշխարհի «Նոյան տապանն» է․ «Ռոսնեֆտ»-ի ղեկավար
«Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինը Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհի համար «Նոյան տապան» է՝ իր էներգետիկ ներուժով և այնպիսի նախագծերով, ինչպիսին է «Վոստոկ Օյլ»-ը։
«Կարևոր է այն հարցի պատասխանը, թե որտե՞ղ է համաշխարհային տնտեսության «Նոյան տապանը»։ Ռուսաստանն իր էներգետիկ ներուժով և առաջատար այնպիսի նախագծերի պորտֆելով, ինչպիսին է «Վոստոկ Օյլ»-ը, կարող է բավարարել աշխարհի՝ մատչելի էներգառեսուրսների երկարաժամկետ կարիքները և, անկասկած, դա էլ այդ փրկարար «տապանն» է»,- Սեչինի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։