18/06/2022 10:04
«Հրապարակ». «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների փակվելուց հետո բազմաթիվ աշխատակիցներ հայտնվել են դրսում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների փակվելուց հետո բազմաթիվ աշխատակիցներ հայտնվել են դրսում՝ նրանց աշխատանք չի առաջարկվել։ Դժգոհություններ կան, որ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը փորձառու աշխատողների փոխարեն իր համագյուղացիներին, Արտաշատի շրջանի ծանոթ-բարեկամներին է աշխատանքի ընդունում, որոնց մեջ կան ատամնաբույժ, «պոմիդոր աճեցնող», և այլն։ Ըստ համակարգի ներսում պտտվող լուրերի՝ նրա և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հարաբերությունները լարված են, և նա միանգամայն ինքնուրույն է գործում»։