18/06/2022 15:18
Մեսսիի ֆինանսական աջակցությամբ Բարսելոնայում բացվել է մանկական ուռուցքաբանության կենտրոն
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ֆինանսական աջակցությամբ Բարսելոնայում բացվել է մանկական ուռուցքաբանական նոր կենտրոն, որը բուժման հնարավորություններով լավագույններից մեկն է Եվրոպայում, հաղորդում է AS-ը։
Մեսսին կնոջ հետ գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքում ու մասնակցել է բժշկական կենտրոնի բացմանը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Մինչ այդ, Լեոն հանդես էր գալիս կատալոնական «Բարսելոնա»-ում: