20/06/2022 18:30
Մի քանի օգտակար սովորություն, որոնք ամռանը կօգնեն առողջության «պաշար» հավաքել
Գոյություն ունեն մի շարք օգտակար սովորություններ, որոնք ամռանն օգնում են առողջության «պաշար» հավաքել՝ առանց դեղորայք կամ հավելումներ օգտագործելու։
Դրանցից առաջինը արևային վաննաներն են, որոնք թույլ են տալիս բնական ճանապարհով լրացնել վիտամին D-ի պաշարը։ Դրա համար բավական է օրական 12-15 րոպե գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց արևապաշտպան քսուկների։
Զբոսանքներ մաքուր օդում
Վերջերս անցկացված ուսումնասիրությունների համաձայն օրական յուրաքանչյուր հազար քայլը մահվան ռիսկը նվազեցնում է 12 տոկոսով։ Բացի այդ՝ զբոսանքները նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմանը։
Բնության գրկում գտնվել
Բնության գրկում գտնվելը սթրեսի հորմոնի մակարդակն իջեցնելու հիանալի միջոց է։ Բացի այդ՝ բնության գրկում գտնվելը լավացնում է տեսողությունը, նվազեցնում դեպրեսայի մակարդակը։
Ջուր խմել
Շոգ եղանակին անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների՝ խուսափելու օրգանիզմի գերտաքացումից։ Հարմարավետ հագուստին և կոշիկներին զուգահեռ՝ չպետք է մոռանալ ջուր խմելու անհրաժեշտության մասին։ Օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ ջուր խմել՝ կտրականապես հրաժարվելով գազավորված ըմպելիքներից, ալկոհոլից և փաթեթավորված հյութերից։
Սննդակարգում ավելացնել բանջարեղենի, կանաչու և մրգերի չափաբաժինը
Այս սննդատեսակները առավելագույն քանակությամբ օգտակար նյութեր են պարունակում։ Գերազանց կլինի սնունդ ընդունելիս հում կամ եփած բանջարեղեն և կանաչեղեն ուտել, իսկ ահա քաղցր մրգերի չարաշահումից պետք է խուսափել, քանի որ դրանց մեջ պարունակվող ֆրուկտոզան հեշտությամբ վերածվում է ճարպի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։