20/06/2022 20:40
Արգանդի միոմա. ախտանշանները, բուժումը
Գինեկոլոգիական ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է արգանդի միոման, այն արգանդի մկանային հյուսվածքից առաջացած, ոչ քաղցկեղածին բարորակ գոյացություն է, հաճախ դրսևորվում է կնոջ վերարտադրողական տարիքում, էական ազդեցություն կարող է չունենալ հղիության ընթացքի վրա, բայց կարող են առաջանալ բարդություններ, ռիսկեր։
Միոմաների առաջացման հավանական պատճառ համարվում են կնոջ հորմոնալ փոփոխությունները։ Միոմաները կարող են լինել տարբեր չափերի, կարևոր է դրանց տեղակայումը, քանակը։
Ախտանշանները՝
• Դաշտանային ցիկլի խանգարում
• Արհյունահոսություն ոչ դաշտանի օրերին
• Երկարատև կամ հաճախակի սկսվող դաշտաններ
• Ճնշում միզապարկի և աղիների վրա
• Փորկապություն
• Ցավեր ուղիղ աղիքի շրջանում
Հետազոտությունները`
• Գինեկոլոգիական զննում
• Լաբորատոր հետազոտություն
• Ուլտրաձայնային հետազոտություն
• Համակարգչային շերտագրում
Ըստ վիճակագրության՝ կանանց մոտ 80 տոկոսն ունի միոմա, բայց միայն 20-30 տոկոսի դեպքում է, որ այն կարող է ախտանշանային դրսևորումներ ունենալ։
Տարբերակվում է 3 հիմնական տեսակ՝ սուբսերոզ միոմա, սուբմուկոզ, ինտրամուրալ միոմա՝ կախված չափերից, տեղակայումից կլինիկան էլ տարբեր է։
Որպես կանոն միոման չի ազդում հղիությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ միոմատոզ հանգույցը գտնվում է արգանդի խոռոչում կամ այնպիսի չափերի է, որ կարող է խանգարել պտղի զարգացմանը։
Բուժումը հիմնականում վիրահատական է, կոնսերվատիվ մեթոդները թույլ են տալիս փոքրացնել միոմատոզ հանգույցը կամ ախտանշանները մեղմացնել, բայց ռադիկալ լուծում չեն։
Ավելի շատ կիրառվում է օրգան-պահպանողկաան վիրահատությունը (միոման է խնդիրը, ոչ թե արգանդն ամբողջությամբ):
Միջամտություններ արվում են նաև որովայնահատման մեթոդով, էնդոսկոպիկ եղանակով։
Վիրահատությունից հետո մեկ-երկու օր անց հիվանդները կարող են դուրս գրվել. որոշակի ժամանակահատված բժշկի հսկողությունը պարտադիր է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։