20/06/2022 20:20
Բոտուլիզմ. ախտանշանները, կանխարգելումը
Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի հարուցիչը ապրում է հողում, հատկապես կանաչեղենի, բանջարեղենի հետ կարող է հայտնվել մարդու օրգանիզմում. բակտերիան արագ զարգանում է անօդ միջավայրում։
Բոտուլիզմը ծանր սննդային թունավորում է, հարուցիչն արտադրում է թույն՝ բոտուլոտոքսին, որն ախտահարում է մարդու կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգը։
Հիվանդության առաջացման հիմնական մեղավորները տան պայմաններում պահածոյացված մթերքներն են՝ հատկապես կարմիր, կանաչ պղպեղ, վարունգի մարինադը։
Բոտուլոտոքսինի արտադրման բարենպաստ պայմանները ենթադրում են՝ անօդ միջավայր, թթվայնության բարձր մակարդակ, բարձր ջերմաստիճան։
Բոտուլիզմի առաջացման հարցում վտանգավոր են մթերքները, որ անգամ լավ լվանալու դեպքում կարող են հողի մասնիկներ պահպանել։
Հարուցչի բազմացումը, թույնի արտադրումը կանխելու համար պետք է կերակրի աղի 6-ից 20 տոկոս պարունակություն, շաքարի 60 տոկոսից ավել պարունակություն, թթվայնության 4.4-ից ցածր մակարդակ։ Հարուցցչի լիարժեք վերացում հնարավոր է հատուկ պայմաններում միայն՝ հատուկ սարքավորումների, որոշակի մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի դեպքում։
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը հաճախ չի փոխում համը, հոտը։
Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել երկու ժամից տասներկու օր, երբեմն՝ երեսուն։
Բոտուլիզմն արտահայտվում է՝
• ինքնազգացողության վատթարացմամբ
• փսխումով
• գլխապտույտով
• միդրիազով (բբի լայնացում)
• պտոզով (վերին կոպի կախվածություն)
• երկտեսությամբ
Ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի, հակաբոտուլինային շիճուկի ժամանակին ստացումը կօգնի կանխել հիվանդության ծանր ընթացքը։
Բոտուլիզմի կանխարգելման համար պետք է խուսափել տնային պայմաններում պահածո պատրաստելուց, եթե այնուամենայնիվ կա պատրաստելու որոշում, ապա պետք է ընտրել չվնասված միրգ, բանջարեղեն, մանրակրկիտ լվանալալ հոսող ջրով, պահածոն ուտելուց առաջ 15-ից 20 րոպե եռացնել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։