20/06/2022 19:15
Գանգրենա կամ փտախտ. տեսակները, բուժումը
Գանգրենան որևէ օրգանի կամ նրա որևէ հատվածի մեռուկացումն է կենդանի օրգանիզմում։
Առաջացման պատճառները տարբեր են. կարելի է առանձնացնել արյան շրջանառության խանգարումները որպես հիմանկան պատճառ. օրգանիզմի տվյալ անատոմիական շրջանի հյուսվածքը արյունամատակարարման երկարատև բացակայության հետևանքով մեռուկանում է։ Գանգրենան կարող է նաև հետևանք լինել որևէ ինֆեկցիայի գրոհման. ախտահարված օրգանի կամ դրա որևէ հատվածի մաշկում նկատվում են գույնի փոփոխություններ, ինչպես նաև կարող են լինել այտուց, բշտիկավորում, արտադրություն։
Չոր գանգրենաներ հինմնականում առաջանում են արյան սնուցման խանգարման հետևանքով, առավել բարենպաստ ելք ունեցող տեսակ է, դանդաղ են հարաճում, ախտահարված հատվածը քայքայման չի ենթարկվում, հետևաբար դեպի օրգանիզմ ներծծվող թույների քանակը մեծ չէ։
Չոր գանգրենաների դեպքում ախտահարված հատվածն առանձնանում է առողջ հատվածից հստակ սահմաններով, որոշ դեպքորում չոր գանգրեաներին ինֆեկցիաներ են ավելանում՝ հանգեցնելով թաց կամ խոնավ գանգրենայի։ Գաղտնի ներթափանցաց բակտերիաների բազմացման հետևանքով կենդանի հյուսվածքների քայքայումն է, առաջանում են ցրտահարության, տրավմաների, աննկատ վերքերի ինֆեկցման հետևանքով, առավել հաճախ ախտահարում են դիաբետ ունեցող հիվանդներին։ Այս գանգրենաների դեպքում հյուսվածքների քայքայումն առավել ակտիվ է և օգանիզմ ներմուծվող թույների քանակն էլ մեծ է, ինչը կարող է կյանքի համար լրջագույն սպառնալիք լինել։
Գազային գանգրենայի դեպքում ինֆեկցիան թափանցում է մկանային հյուսվածքներ, սկզբնական շրջանում կլինիկական դրսևորումներ չեն լինում, ցավ կա, մաշկի փոփոխություններ չեն նկատվում, բայց կտրուկ, արագ կարող է զարգանալ։
Կան նաև ներքին օրգանների(աղիների, կույրաղիքի) գանգրենաներ՝ դարձյալ պայմանավորված են արյան մատակարարման խանգարումներով։ Աղիների սնուցման զարկերակների թրոմբոզների հետևանքով, ճողվածքների ժամանակ աղիների օղակման հետևանքով կարող է առաջանալ աղիների մեռուկացում։
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ռիսկի խմբում են. երկար ժամանակ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի հետևանքով ներծայրամասային անոթները քայքայվում, հիվանդանում են, առաջանում է նեյրոպաթիա՝ թմրածություն։ Հիվանդները չեն զգում վերջույթներում առաջացած վերքերը և աննկատ են մնում մնիչև ինֆեկցվելը։
Գանգրենայի լավագույն բուժումը կանխարգելումն է, շաքարային դիաբետ դեպքում կարևոր է ճիշտ կենսակերպը, հիգիենան, հետևողականությունը, պարբերական զննումները։
Եթե զարկերակային պաթոլոգիաներ կան՝ որոշակի տարածություն անցնելուց հետո նկատելի է ոտքերի մկանների բռնվածություն, նշանակում է վերջույթների ինչ-որ հատվածում զարկերակները նեղացած են, այսինքն՝ զարկերակները որոշակի հատվածից հարկ եղած քանակով թթվածին, արյուն չեն հասցնում հեռակա հատվածներ։ Այս դեպքում խրախուսելի է բժշկի դիմելը՝ կոնսերվատիվ բուժման համար։
Որոշ դեպքերում առաջացման պատճառը վերացնելուց հետո գանգրենաներն ինքնուրույն սպիանում են, բայց առավել հաճախ գանգրենայի բուժում նշանակում է, որ արդեն մահացած հյուսվածքը պետք է հեռացվի և պատճառը վերացվի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։