20/06/2022 19:40
Գլխուղեղի ցնցման դեպքում տուժածին չի կարելի կերակրել, հեղուկ տալ
Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որ պայմանավորված է գլխի վրա մեխանիկական ներազդմամբ։
Ախտանշանները՝
• Գլխացավ
• Սրտխառնոց
• Փսխում
• Ականջներում աղմուկ
• Լուսավախություն
• Գունատություն
• Քնքոտություն
• Գիտակցության կորուստ
• Ընդհանուր թուլություն
Հետազոտությունները՝
• Կլինիկական և նյարդաբանական զննում
• Համակարգչային շերտագրում
Գլխուղեղի ցնցումը թեթև գանգուղեղային վնասվածք է՝ գլխուղեղի մեխանիկական վնասվածք, որ դրսևորվում է գլխուղեղի ֆունկցիայի դարձելի փոփոխություններով։
Գլխուղեղի ցնցման դեպքում գիտակցության կորուստ հնարավոր է, բայց պարտադիր չէ։ Ռադիոլոգիական հետազոտություն կատարվում է ոչ թե գլխուղեղի ցնցում ախտորոշելու, այլ առավել բարդ վնասվածքները բացառելու նպատակով՝ գանգի կոտրվածք, գլխուղեղի ներգանգային հեմատոմա, սալջարդեր։
Գլխուղեղի ցնցման հիմնական բուժումը ուղեղի «հանգիստն» է. պետք է բացառել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը։
Հատկապես երեխաների դեպքում մեծահասկաները կարող են օգնել նվազեցնել գլխուղեղի ցնցման հավանականությունը՝ օրինակ՝ մեքենաներում տեղադրելով երեխաների համար նախատեսված նստելու հարմարանքներ, անպայման ամրակապել։
Կարևոր է գանգուղեղային վնասվածքների դեպքում տուժածին հիվանդանոց տեղափոխել պառկած վիճակում, եթե կա այտուց, վերքեր անպայման սառը թրջոց դնել, կերակրել, հեղուկ տալ չի կարելի, հնարավոր են փսխումներ, շնչուղիների ասպիրացիա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։