20/06/2022 17:46
«Այսօր լրացավ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունների առաջին տարելիցը․ սատանեական սիմվոլիզմ է, որ միամյակը «նշվեց» Ապարանում ՔՊ-ական բանդայի կազմակերպած արյունոտ կիրակիով»․ Արմեն Աշոտյան
«Այսօր լրացավ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունների առաջին տարելիցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ընտրություններ, որոնք ոչ միայն չլուծեցին Հայաստանի և Արցախի առջև կանգնած որևէ խնդիր, այլև առիթ դարձան բոլոր ուղղություններով նոր ձախողումների, կորուստների, նահանջների. անվտանգություն, Արցախի հարց, ինքնիշխանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, տարածքային զիջումներ և մարդկային զոհեր:
Ինչպես ասել էի ժամանակին, այդ ընտրությունները ոչ թե հանգուցալուծեցին քաղաքական ճգնաժամը, այլ մտցրեցին երկիրը դժոխքի նոր պտույտի մեջ:
Եվ շատ սատանեական սիմվոլիզմ է այն փաստը, որ տվյալ ընտրությունների միամյակը «նշվեց» նախօրեին Ապարանում ՔՊ-ական բանդայի կողմից կազմակերպված արյունոտ կիրակիով»,- գրել է Արմեն Աշոտյանը: