20/06/2022 17:26
Արցախը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ․ Դավիթ Բաբայան
Արցախի կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, քանի որ այս հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում, ըստ «Արցախպրես»-ի՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ պետք է իրատես լինել, քանի որ Արցախի հարցի համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է:
«Դրա համար պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր տեսակի միջոցներով: Բոլոր հնարավորությունները կան. եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ: Ադրբեջանը պնդում է, թե Արցախն առհասարակ գոյություն չունի, իսկ մենք և միջազգային կառույցները խոսում ենք հակառակը»,-ասել է նա: