20/06/2022 21:01
Նիգավանում տեղի ունեցածը «մահվան կուսակցության» անդամների հերթական սանձարձակ գործողությունն էր․ Ասպրամ Կրպեյան (Տեսանյութ)
Նիգավանում տեղի ունեցածը «մահվան կուսակցության» անդամների հերթական սանձարձակ գործողությունն էր, Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած բողոքի երթի ժամանակ ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ անդրադառնալով նախօրեին Ապարանում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով 3 անձ է մահացել։
«Մենք զազրելի իրականության մեջ ենք ապրում։ Սրանից ավելի սարսափելի իրականություն չէի կարող պատկերացնել՝ երկակի ստանդարտներ, ամենաթողություն։ Սա ցավալի իրականություն է, և այստեղ միակ լուծումն օր առաջ ահաբեկիչների հանցախմբին իշխանությունից զրկելն է և նրանց արդարադատության առջև կանգնեցելը»,- ասաց պատգամավորը։
Ասպրամ Կրպեյանի խոսքով՝ իշխանությունն իր աթոռը պահելու ճանապարհին որևէ արժեք չի տեսնում, և որքան արյուն «պետք է», կթափի։
«Իրենց վարած ատելության քաղաքականությունը միտված է հայ մարդուն հայ մարդու թշնամի դարձնելը։ Սա միակ հնարավոր տարբերակն է, որով իրենք փորձում են պահել իրենց իշխանությունը, բայց բավ է այն զոհողությունը, որը հայ ժողովուրդը մատուցել է հայրենիքի զոհասեղանին։ Այս հանցավոր ընթացքը կասեցվելու է»,- ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը։