20/06/2022 20:29
Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը իշխանության զավթման ուղիղ հայտարարություն են. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
Ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը իշխանության զավթման ուղիղ հայտարարություն են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այսօրվա աղմկահարույց ձայնագրությանը։
«Ավելին՝ նա հայտարարում է, որ կատարում է մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին ցուցումը, և, փաստորեն, դատական իշխանությունը զավթվում է քաղաքական իշխանության կողմից։ Այս հայտարարությունը և ձայնագրությունն անմիջապես պետք է դառնան քրեական գործ հարուցելու լիարժեք առիթ և հիմք։
Երկրորդը՝ ակնհայտ լկտի բառապաշարով Ջհանգիրյանը բացահայտում է նաև ներկա քաղաքական իշխանության և նրա կամակատար իրավապահ համակարգի ձգտումները, որոնցով նա պատրաստ է բոլոր տիպի հանցագործությունների, միայն թե իշխանափոխություն չլինի։
Սրանք բոլորը փաստում են, որ մենք գործ ուեննք հանցագործների իշխանության հետ, և օր առաջ սրանց հեռացումը կենսական անհրաժեշտություն է մեր պետության և ժողովրդի համար։
Ջհանգիրյանը պետք է անմիջապես հրաժարական տա կամ պաշտոնանկ արվի, նրա նկատմամբ պետք է իրականացվի կալանավորում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։