20/06/2022 09:05
Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են․ էս էն իշխանությունն էր, որը դեռ «բարուրից» պայքարում էր կրիմինալի դեմ․ Զոհրաբյան
Նիկոլին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են, գրել է գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։։
«ՔՊ-ական պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատներն այսօր Ապարանի մատույցներում Կալաշնիկով ավտոմատով գնդակահարել են 7 երիտասարդի, ովքեր չեն կիսել ՔՊ-ականների սրբազան սարսուռն առ Նիկոլ։ Գնդակահարված երիտասարդներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ «Աստղիկ» կլինիկա տեղափոխելու ճանապարհին։ Երիտասարդներից 5-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում, մեկին վիրահատում են։ Հա, էս էն իշխանությունն էր, ով դեռ «բարուրից» պայքարում էր կրիմինալի, պաշտոնյաների ու նրանց ազգականների բեսպրեդելի եւ գողական ենթամշակույթի դեմ», - գրել է նա։