20/06/2022 15:02
Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում. կգնան ՔՊ-ի գրասենյակի մոտ
Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում՝ Արամ Խաչատրյանի արձանի կողմից։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:
Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:
Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել:
Կհանդիպենք ժամը 19:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում», - Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։