20/06/2022 11:11
Ներքին ու արտաքին թուրքը խիստ մրցակցության մեջ են, թե ով ավելի շատ սպառնալիք կստեղծի Հայաստանի ու Արցախի համար. Տիգրան Աբրահամյան
Մեր զինծառայողների կյանքը սահմանին պաշտպանելուն զուգահեռ պետք է պաշտպանենք նաև երկրի ներսում, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ երբ այս խնդիրները լուծենք, նոր միայն կարող ենք մտածել սահմանների պաշտպանության և անվտանգային սպառնալիքների հաղթահարման մասին։
«Ներքին ու արտաքին թուրքը խիստ մրցակցության մեջ են, թե ով ավելի շատ սպառնալիք կստեղծի Հայաստանի ու Արցախի համար»,-նշել է Աբրահամյանը։