20/06/2022 14:45
Նիգավանում սպանվածներից 2-րդն Ապարանի քաղաքապետի քրոջ որդին է․ yerevan.today
Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացել է այսօր առավոտյան։
Yerevan.Today-ի տեղեկություններով, մահացածը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։
Քաղաքապետարանից լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրան Հարությունյանը ամուսնացած չէր, աշխատում էր «Գնթունիքում», որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։
Նշենք նաև, որ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր՝ ունի գլխուղեղային վնասվածք։