20/06/2022 13:15
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել. քննարկել են ներքին և արտաքին մարտահրավերները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին: Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները։
Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին: