20/06/2022 21:36
Թաիլանդը Կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն է ստեղծել
Թաիլանդը պատրաստվում է մինչև տարեվերջ պաշտոնապես գրանցել ChulaCov19-ը՝ Կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության առաջին պատվաստանյութը, հայտնել է Թաիլանդի Թագավորության մամուլի ծառայությունը։
«ChulaCov19»-ը այժմ անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Պատվաստանյութը ստեղծվել է կորոնավիրուսի գենետիկ նյութի միկրոսկոպիկ մասնիկներից՝ առանց ինֆեկցիայի օգտագործման։ Ըստ կանխատեսումների, երրորդ փուլի փորձարկումներրն ավարտվելու են 2022 թվականի օգոստոսին։
2021 թվականին Թաիլանդի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են պատվաստանյութի գործածումը թույլատրել 2022 թվականի երկրորդ կեսին։