21/06/2022 19:10
Ինչպե՞ս տարբերել որակյալ պաղպաղակն անորակից
Դիետոլոգները հայտնել են, թե ինչպես կարելի է վնասակար պաղպաղակը տարբերել օգտակարից։
Նրանց խոսքով՝ վտանգավոր հետևանքներից խուսափելու համար պետք է ընտրել բացառապես բնական կաթնամթերքից պատրաստված պաղպաղակ։ Բնական հումքով՝ կաթով, սերուցքով, շաքարավազով և մրգերով պատրաստված անուշեղենը, բնական է, չի կարող էժան լինել։
Եվ պաղպաղակի գինն իջեցնելու համար արտադրողները կարող են տարբեր հնարքների դիմել, օրինակ, կաթնայուղը փոխարինել բուսական յուղով, կովի կաթը՝ չոր կաթով, իսկ ահա շաքարավազը բոլորովին էլ ճակնդեղից ստացված չի լինի։
Բացի այդ՝ պաղպաղակի բաղադրության մեջ կներառվեն հնարավոր բոլոր տեսակի համի բարելավիչները, ներկանյութերը, կոնսերվանտները, որպեսզի արտադրանքը երկար պահպանվի։ Այսօրինակ պաղպաղակները ոչ ավել, ոչ պակաս «քիմիական ռումբ են»։
Մասնագետները հորդորում են նաև չուտել պաղպաղակի վաֆլե բաժակները, քանի որ դրանց բաղադրության մեջ անպայման մարգարին կամ որևէ այլ տեսակի յուղ է պարունակվում։
Ինչ վերաբերում է շոկոլադապատ պաղպաղակներին, ապա մեծ է հավանականութունը, որ գլազուրի մեջ կակաոյի յուղ կա։
Դիետոլոգները նաև խորհուրդ են տվել որպես պաղպաղակի այլընտրանք դիտարկել մրգային սառույցները՝ պատրաստված սառեցված հյութերով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։