Զգեստապահարանի «հոգեբանությունն» ու «գաղտնիքները»․ ի՞նչ է հուշում հագուստը մեր մասին

21/06/2022 18:40

Զգեստապահարանի «հոգեբանությունն» ու «գաղտնիքները»․ ի՞նչ է հուշում հագուստը մեր մասին


Զգեստապահարանում պահվող հագուստը հուշում է՝ ինչ է կատարվել ու կատարվում մեր կյանքում, ինչպիսին ենք մենք՝ մեր իսկ աչքերով։ Մեր զգեստապահարանը բացահայտում է մեր էությունը, ցույց տալիս մեր ճաշակը։

Բացեք այն ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ գույնի հագուստ եք կրում։ Գույները շատ բան են պատմում մարդու մասին․ արտացոլում են նրա տրամադրությունը, մտածելակերպը, տպավորություն թողնում մարդու մասին։

Եթե զգեստապահարանում գերակշռում են մոխրագույնն ու սևը, այսինքն՝ մարդու ամենօրյա հագուկապն էլ այդ երանգների ու գույների մեջ է, ապա դա նշանակում է, որ անձը ձգտում է աննկատ մնալ։ Ամեն օր պարզ ձևվածքով, առանց հետաքրքիր դետալների հագուստ կրողները «անտեսանելի» մարդիկ են․ նրանք չեն ցանկանում առանձնանալ ու «թաքնվում» են իրականությունից։

Մոխրագույնի երանգները նույնպես շատ բան են պատմում մարդու հոգեվիճակի մասին։ Բաց մոխրագույնը վկայում է, որ մարդը պատրաստ է դժվարությունների, բայց խնայում է ուժերը։ Մուգ մոխրագույնին նախապատվություն են տալիս զգայուն մարդիկ․ նրանք հանգիստ ու ներդաշնակություն են փնտրում, պատրաստ չեն կտրուկ փոփոխությունների։

Շատ կանայք նախապատվություն են տալիս սև գույնի հագուստին ու զգեստներին՝ հիմնավորելով, որ դա էլեգանտ է, սևը քողարկում է նաև կազմվածքի թերությունները։ Բոլորի գլխում թևավոր արտահայտությունն է՝ «Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է փոքրիկ, սև զգեստ լինի»։ Բայց քչերն են մտածում այն մասին, որ սև հագուստն ու զգեստը պետք է անպայման որակյալ կտորից լինեն, քանի որ սևը բոլոր գույներից ավելի է ընդգծում կտորի, գործվածքի որակն ու անմիջապես «մատնում», եթե այն էժանագին է։

Թանկարժեք հագուստը բարձր ճաշակի ու գեղեցիկ ոճի երաշխիք չէ

Կանայք հաճախ են մտածում՝ եթե ես ավելի շատ գումար ունենայի, ավելի լավ կհագնվեի, որակյալ՝ հայտնի բրենդերի զգեստներ կգնեի, դրանք այնքան շատ կլինեին, որ երբեք չէի մտահոգվի՝ ինչ հագնել այսօր։ Իրականում մեծ գումարը բարձր ճաշակի ու գեղեցիկ ոճի երաշխիք չէ։ Մարդն ի սկզբանե պետք է ճաշակ ձևավորի և դաստիարակի իր մեջ, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել՝ ինչն ինչի հետ և ինչպես է պետք համադրել։ Հնարամիտ ու բարձր ճաշակ ունեցող կանայք ընդամենը մի քանի ձեռք հագուստն էլ կարողանում են այնպես կրել, որ ամեն օր նոր ոճով ու տեսքով ներկայանան։ Իսկ «հարուստ» զգեստապահարան ունեցող շատ կանայք ընտրության մեծ հնարավորության դեպքում անգամ չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել։

Ռոք-մետալիստների դիմանկարներով, փիսիկների ու արջուկների նկարներով շապիկներով ամեն տեղ չէ, որ կարելի է այցելել

Շատերը գերադասում են իրենց սիրած երաժիշտների, ֆիլմերի ու մուլտֆիլմերի հերոսների նկարներով շապիկներ հագնել՝ այսպիսով շրջապատին հուշելով՝ ինչ նախապատվություններ ունեն՝ ինչ երաժշտություն են սիրում, ինչ ֆիլմեր են դիտում։ Բոլորին սեփական անձի մասին պատմելու, «ինքնաբացահայտվելու» ցանկություն ունեցողները, սակայն, պետք է հիշեն, որ հանրային շատ վայրերում այսպիսի հագուստով ներկայանալը պատշաճ չէ։ Տարօրինակ կլիներ, օրինակ, եթե դպրոցի տնօրենն աշխատանքի գնար փափուկ արջուկի նկարով շապիկով, կամ ռոք-մետալիստների դիմանկարներով շապիկ կրողը դասական երաժշտության համերգի գնար։ Պետական կարևոր հիմնարկի կամ լուրջ բիզնես-ձեռնարկության աշխատակիցը այսպիսի հագուստով աշխատանքի կամ գործնական հանդիպման գնալիս պրոֆեսիոնալ մարդու տպավորություն չի թողնի։

Հագուստի չափսը նույնպես մեծ նշանակություն ունի

Յուրաքանչյուրս կյանքում գոնե մեկ անգամ գնել ենք այնպիսի հագուստ, որը մեզ շատ է դուր եկել, սակայն այդ պահին չենք մտածել՝ ինչի հետ ենք այն համադրելու։ Երբեմն մարդիկ նաև մեկ չափսով փոքր կամ մեծ հագուստ են ձեռք բերում՝ մտածելով, որ այն կկրեն, երբ մի փոքր նիհարեն կամ գիրանան ։ Զգացմունքներին տրվելով՝ գնումներ կատարելիս մենք ընդամենը մեր զգեստապահարանի մի մասը հատկացնում ենք այն հագուստին, որը տարիներով «սպասում է» իր հերթին ու երբեմն նույնիսկ զայրացնում՝ ինչու՞ այնքան բարակիրան չենք, որ կարողանանք կրել գեղեցիկ, բայց նեղ շրջազգեստը կամ ինչու՞ չենք կարողանում հարմար «ընկեր» գտնել՝ հետարքիր բլուզին։ Այս դեպքում կարևոր է խանութում չկորցնել սթափ դատելու ունակությունն ու պարզապես հաշտվել այն չափսի հետ, որն իրականում մերն է։

Մեր զգեստապահարանը լի է լավ ու վատ հիշողություններով

Զգեստապահարանում եղած հագուստը հաճախ է ստիպում ընկնել հիշողությունների գիրկը։ Մի հագուստի կամ զգեստի հետ լավ հիշողություններ են կապված, մյուսի հետ՝ վատ ու տհաճ։ Մենք հիշում ենք՝ որտեղ էինք այդ զգեստով և ում հետ, ինչ տպավորություն թողեցինք, որքան հաճելի օր էր, ու ժպտում ենք, մյուսին նայելիս՝ հիշում ենք, որ այն մեր կյանքի տհաճ կամ տխուր իրադարձության հետ է կապված ու մռայլվում ենք։ Ամեն անգամ զգեստապահարանի դուռը բացելիս՝ իրարամերժ զգացողությունների չտրվելու համար հարկավոր է վերադասավորել այնտեղ պահվող հագուստը։ Վատ հիշողություններ արթնացնողները պետք է որոշ ժամանակով դնել չերևացող անկյունում, աչքից հեռու, որոշ ժամանակ անց, երբ զգացողությունները կփոխվեն կամ կկորցնեն իրենց ընկալման սրությունը, վերադառնալ ու փորձել նոր տրամադրությամբ կրել այդ հագուստը։ Եթե չի ստացվում, ապա հարկավոր է պարզապես ազատվել դրանից՝ նվիրել ուրիշին կամ պարզապես դեն նետել։

Զգեստապահարանը հուշում է նաև մեր տարիքի մասին․ շատ երիտասարդ տարիների հագուստը ևս ավելի ճիշտ կլինի աչքից հեռու պահել՝ ամեն անգամ չմտահոգվելու համար, որ հասուն տարիքում այն այլևս չենք կարող կրել․ կյանքը սահուն անցնում է, իսկ մենք՝ անխուսափելիորեն ծերանում։

Հագուստը կարող է հուշել նաև մեր հոգեվիճակի, բնավորության, ոճի փոփոխությունների մասին։ Կյանքում բազմաթիվ են վերելքներն ու վայրէջքները, այդ ամենն արտացոլվում է զգեստապահարանում։ Չէ՞ որ մենք հագուստը կրում ենք ոչ միայն նրա համար, որ ծածկենք մարմինը, այլև մեզ ինքնավստահ զգալու, շրջապատին դուր գալու, ներկայանալի լինելու համար։

Երջանիկ են այն մարդիկ, որոնք տարիների ընթացքում հասկանում են, որ ամենակարևորն այն է, ինչը ներսում է՝ հոգու խորքում։ Նրանք կյանքի իմաստնությունը կարողանում են «տեղափոխել» զգեստապահարան՝ փոխելով իրենց արտաքին տեսքն այնպես, որ այն արտացոլի խորը հոգեկան ներաշխարհը։ Այդ դեպքում ինքնավստահության զգացողությունը մարդուն թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ է ուղեկցում՝ ապահովելով լիարժեք ներդաշնակություն։ 

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:04 Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է Այսօր, 14:57 Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է» Այսօր, 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Այսօր, 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել Այսօր, 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ Այսօր, 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» Այսօր, 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը Այսօր, 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք Այսօր, 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան Այսօր, 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան Այսօր, 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն Այսօր, 12:59 Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ) Այսօր, 12:25 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ) Այսօր, 12:21 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 12:18 Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից Այսօր, 12:08 ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում Այսօր, 11:56 Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ Այսօր, 11:48 Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Այսօր, 11:43 ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան Այսօր, 11:33 Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին Այսօր, 11:20 Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Այսօր, 11:15 «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է Այսօր, 11:05 Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 11:02 Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 10:59 Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն Այսօր, 10:55 Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Վարուժան Գեղամյան Այսօր, 10:50 Հրդեհ՝ Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում․ պահակակետ է այրվել Այսօր, 10:47 Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա Այսօր, 10:38 2024թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:31 Զոհերի թիվն անցնում է 50-ը․ երկրաշարժ՝ Տիբեթում (Տեսանյութ) Այսօր, 10:20 Բյուրեղավանի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն Այսօր, 10:09 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:56 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել