22/06/2022 14:45
«Անդառնալի վնաս է հասցվել»․ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից հրաժարվելը Զախարովան որակել է «անպատասխանատու քայլ»
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ, գրում է 24news-ը։
«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել», - հայտարարել է Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:
Ըստ Զախարովայ՝ եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։
Զախարովան ձևաչափից հրաժարվելը որակել է «անպատասխանատու քայլ», ապա հավելել, որ ռուսական կողմը շահագրգիռ է հայ-ադրբեջանանական հարաբերությունների կարգավորմամբ, և որ Մոսկվան կանի հնարավորը՝ կյանքի կոչելու 3 երկրների ղեկավարների պայմանավորվածությունները: