22/06/2022 20:30
Ո՞ր մթերքներն ենք սխալմամբ օգտակար համարում
Շատ մթերքներ, որոնք ավանդաբար ընդունված է առողջարար և օգտակար համարել, իրականում այնքան էլ օգտակար չեն։ Որո՞նք են այդ սննդատեսաները։
Չոր նախաճաշեր կամ այսպես կոչված արագ պատաստվող շիլաներ
Շիլաներն իսկապես շատ օգտակար են, սակայն միայն ամբողջահատիկավորները։ Դրանք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ։ Նման շիլաները հարուստ են կալցիումով և կենսական էներգիայի աղբյուր են։
Սակայն վերը թվարկված օգտակար հատկությունները արագ պատրաստման շիլներին չեն վերաբերում ։ Վերամշակման արդյունքում դրանք կորցնում են իրենց բոլոր օգտակար հատկությունները։
Խանութի յոգուրտ
Բնական յոգուրտը խիստ օգտակար մթերք է՝ կալցիումի և մարսողության նպաստող բակտերիաների մեծ պաշարով։ Սակայն խանութներում վաճառվող յոգուրտին այս ամենը չի վերաբերում, քանի որ դրա մեջ բուսական յուղ, շաքար, վնասակար հավելումներ կան։ Ավելի լավ է յոգուրտը պատրաստել տնային պայմաններում՝ կաթից և հատուկ մերանից։
Հացիկներ
Սա օգտակար մթերք է, որը նպաստում է մարսողությանը՝ օրգանիզմից դուրս բերելով ալերգենները և «շլակները»։ Սակայն այս հատկությունները հատուկ են միայն այն հացիկներին , որոնց բաղադրության մեջ խմորիչ չկա։ Միայն այս հացիկներն են իսկապես դիետիկ։
Ֆիթնես-բատոնչկներ
Այս անուշեղենն այնքան էլ օգտակար չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Ֆիթնես-բատոնչիկների մեջ, իհարկե, առկա են օգտակար բաղադրիչներ, ինչպես օրինակ ընկույզը, չրերը և մեղրը, որոնց համադրությունը հագեցնում է քաղցը։ Բայց այս քաղցրավենիքն ուտելով՝ անհանար է բարակ իրան ունենալ, քանի որ հագեցվածության զգացումը շատ արագ է անցնում, և մեկ բատոնչիկ ուտելուց քիչ անց ուզում եք ուտել երկրորդը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։