22/06/2022 19:20
Դիետոլոգները թվարկել են այն սննդատեսակները, որոնք չի կարելի համադրել հացի հետ
Գաղտնիք չէ, որ սպիտակ հացով մուրաբա ուտելը կարող է հանգեցնել քաշի ավելացման և շաքարային դիաբետի։
Սննդաբանները զգուշացնում են, որ քաղցր սննդատեսակների և սպիտակ հացի հաճախակի օգտագործումն օրգանիզմի համար դանդաղ ներգործության ռումբ է, քանի որ արագ յուրացվող երկու պարզ ածխաջրերի համադրությունը կարող է ճարպակալման պատճառ դառնալ։
Մասնագետները գտնում են, որ սպիտակ հացն առհասարակ պետք է բացառել օրաբաժնից, քանի որ այն ոչ մի օգուտ չի տալիս։
Փոխարենը պետք է օգտագործել ամբողջահատիկի հաց, սակայն այն ևս պետք է համադրել կոնկրետ սննդատեսակների հետ։
Մասնագետները հիշեցնում են, որ սովորաբար հացն առաջին հերթին օգտագործվում է բուսական ծագման սննդամթերքի հետ՝ բանջարեղեն, աղցաններ, ապուրներ, և ցանկալի չէ այն օգտագործել «ծանր կերակուրների» հետ։
Իսկ «ծանր կերակուրների» շարքին են դասվում լոբազգիները, սունկը և միսը։ Եթե մարդը աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունի, ապա ամբողջահատիկ հաց ուտելուց հետո կարող է բորբոքային հիվանդությունների սրեցում դիտվել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։