22/06/2022 18:40
Շատերին ծանոթ մկանային սպազմ. Ինչպե՞ս ազատվել ցավից
Մկանային սպազմերը մկանների կամ մկանների խմբի հանկարծակի, կարճատև, ցավոտ կծկումներն են:
Մկանային սպազմերի և դրա հետևանքով առաջացած ցավից ազատվելու մասին Aysor.am-ը հետ զրուցել է թերապևտ Լյուդմիլա Նազարյանի հետ։
Նոպաները հաճախ տեղի են ունենում առողջ մարդկանց մոտ, երբեմն հանգստի ժամանակ, բայց ավելի հաճախ ֆիզիկական վարժությունների, կամ գիշերը` քնի ընթացքում: Գիշերը ոտքի մկանների ջղաձգումները սովորաբար ընդգրկում են սրունքի մկանները և հանգեցնում ոտքի ծալման։
Մկանային սպազմի ամենատարածված պատճառներն են.
Ոտքերի մկանների բարորակ սպազմ (մկանային սպազմ՝ հիվանդության բացակայության դեպքում, որը սովորաբար տեղի է ունենում գիշերը)
Մարմնամարզության հետ կապված մկանային սպազմ (սպազմ, որը տեղի է ունենում մարզման ընթացքում կամ անմիջապես հետո)
Թեև գործնականում բոլորը ինչ-որ պահի զգացել են մկանային սպազմ, մի քանի գործոններ մեծացնում են դրանց ռիսկն ու սրությունը
Ստորին ոտքի մկանների հաստացում՝ ձգվածության բացակայության, քիչ ֆիզիկական ակտիվության կամ, որոշ դեպքերում, ստորին վերջույթների երկարատև այտուցի պատճառով։
Ջրազրկում
Էլեկտրոլիտային խանգարումներ (օրինակ՝ կալիումի կամ մագնեզիումի ցածր մակարդակ)
Նյարդաբանական և նյութափոխանակության խանգարումներ
Դեղորայք
Որոշ տոքսինների առկայություն օրգանիզմում
Թերապևտը նշեց, որ խնդրի բուժման ընթացքում հավաքվող հիվանդության պատմությունը պետք է ներառի սպազմերի նկարագրությունը. տեղեկություններ դրանց տևողության, առաջացման հաճախականության, գտնվելու վայրի, հրահրող գործոնների և հարակից ախտանիշների մասին: Ախտանիշները, որոնք կարող են կապված լինել նյարդաբանական կամ մկանային խանգարումների հետ, կարող են ներառել մկանների կարծրություն, պարեզ, ցավ և զգայական խանգարումներ:
«Ֆիզիկական հետազոտությունը գնահատում է մաշկի վիճակը՝ ներառյալ ալկոհոլիզմի նշանները, այտուցվածությունը կամ մազերի կորուստը, հոնքերի և մաշկի խոնավության փոփոխությունները: Կատարվում է նյարդաբանական հետազոտություն՝ ներառյալ ջլային ռեֆլեքսների գնահատումը», - ասաց Լյուդմիլա Նազարյանը։
Բուժումը սկսելիս անհրաժեշտ է գնահատել զարկերակը և չափել արյան ճնշումը բոլոր վերջույթներում։
Սպազմից տուժած մկանների ցավը հաճախ թեթևացնում են ձգման վարժությունները: Օրինակ, ստորին ոտքի մկանների սպազմով հիվանդը ձեռքերի օգնությամբ կարող է ուղղել ոտքը և մատները վեր բարձրացնել։
Ջերմությունը. տաք սրբիչ կամ տաքացնող բարձիկ օգտագործելը, տաք լոգանք կամ ցնցուղ ընդունելը, կարող է օգնել թեթևացնել ցավը:
Սպազմի կանխարգելման համար բժիշկը խորհուրդ տվեց հետևել մի քանի պարզ կանոնի
Մի՛ մարզվեք ուտելուց անմիջապես հետո
Զգուշորեն կատարեք մկանների ձգման վարժություններ ֆիզիկական ակտիվությունից, կամ քնելուց առաջ
Մարզվելուց հետո բավականաչափ հեղուկ խմեք
Մի՛ ծխեք, դադարեցրեք կոֆեինի և նիկոտինի մեծ չափաբաժիններով ընդունումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։