22/06/2022 19:50
Ի՞նչ պետք է իմանալ շոգեբաղնիք այցելելուց առաջ
Սաունա այցելելն օգտակար է օրգանիզմի համար։ Չոր տաք օդի և սառեցման փոխազդեցությունը լավ իմաստով սթրեսային ներգործութուն է թողնում մարդու օրգանիզմի վրա։
Սաունայի օգտակարությունը
Առաջին հերթին այն ակտիվացնում է իմունային համակարգը։ Սաունա այցելելիս մարդու օրգանիզմի ջերմաստիճանը բարձրանում է 1-2 աստիճանով, ինչն էլ հանգեցնում է օրգանիզմում հակամարմինների առաջացմանը։ Եթե պարբերաբար՝ շաբաթական 1-2անգամ սաունա այցելեք, ինֆեկցիաների հավանականությունը կնվազի։
Սաունա այցելելը նաև առողջարար և հակաբորբոքայի ազդեցություն ունի և բարերար ազդեցություն է թողնում մաշկի, անոթների և զարկերակային ճնշման վրա։ Գոլորշու պայմաններում արյունատար անոթները լայնանում են, իսկ երբ դուրս եք գալիս շոգեբաղնիքից՝ նեղանում։ Արդյունքում անոթներն ավելի ճկուն են դառնում։
Սաունա այցելելու մյուս կարևոր դրական կողմը կյանքի տևողության ավելացումն է։ Շոգեբաղնիք հաճախակի այցելությունները նվազեցնում են սրտի իշեմիկ հիվանդությունների և կաթվածի ռիսկը։ Սա բացատրվում է նրանով, որ սաունա այցելելը նույնօրինակ մարզում է օրգանիզմի համար, ինչ ֆիզիկական վարժությունները։
Միաժամանակ սաունաներ այցելելիս լրացուցիչ զգուշավորություն պետք է դրսևորեն զարկերակային բարձր ճնշում, մաշկային հիվանդություններ, երակների վարիկոզ լայնացում ունեցող անձինք։
Չպետք է մոռանալ նաև սաունայում ալկոհոլ օգտագործելու արգելքի մասին, մանավանդ եթե մարդը սրտանոթային հիվանդություններ ունի։ Այս դեպքում հետևանքները կարող են շատ անկանխատեսելի լինել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։