22/06/2022 12:36
Ապարանի արյունալի միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացածների վիճակը կայուն է
Հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջնահատվածում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կրակոցից վիրավորում ստացած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից երկուսի վիճակը կայուն է։ Այս մասին 24News-ին տեղեկացրել է «Արմենիա» ՀԲԿ կենտրոնի բժիշկ Արմեն Կուրղինյանը:
«Թոքերի և կրծքավանդակի հատվածում վնասում ստացած քաղաքացին իրեն ավելի լավ է զգում, շուտվ կտեղափոխվի բաժանմունք», - մանրամասնել է նա: