22/06/2022 10:17
«Հրապարակ». Վենդետայի ուրվականն է շրջում Ապարանում. գխավոր մեղավորները դեռ անպատիժ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Արյունալի դեպքից հետո մի քանի օր է՝ Ապարանում և հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Բնակիչներն ասում են, որ վենդետայի ուրվականն է շրջում մարզում, երկու զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների լկտի պահվածքը։
Երեկ պաշտոնանկ արվեց Ապարանի ոստիկանապետը, ով փաստացի անգործություն է դրսևորել՝ չկանխելով մի քանի օր տևած «ռազբորկաները», որոնք կիրակի օրը ողբերգական ավարտ ունեցան, բայց գլխավոր մեղավորները դեռ անպատիժ են։ Երեկ լուրեր կային, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը ևս մասնակցել է միջադեպին, սակայն դեպքից անմիջապես հետո ջնջել են տվել գազալցակայանի տեսախցիկների պարունակությունը, որպեսզի վերացնեն հետքերը»։