22/06/2022 11:22
Մհեր Գրիգորյանը գործուղվում է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Ղազախստան գործուղելու մասին։
Փոխվարչապետը հունիսի 23-25-ը կգործուղվի Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Եվրասիական
զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գրիգորյանը վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին: