22/06/2022 13:09
Դոլարի գինը դարձյալ իջել է՝ հասնելով 404 դրամի
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
Դոլարի առքի նվազագույն գինը 404 դրամ է, վաճառքինը՝ 412 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 417 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.50 դրամ է, վաճառքինը՝ 7.66։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.16 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 419 դրամով, վաճառվում՝ 433 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 442 դրամ է։