22/06/2022 15:22
Ամերիաբանկը՝ «Orion Summit 2022» տեխնոլոգիական գագաթնաժողովի Platinium հովանավոր. Զարգացման նոր հեռանկարներ (Տեսանյութ)
Հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցավ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի ընթացքում բանախոսների կողմից ներկայացվեցին և քննարկվեցին տեխնոլոգիական աշխարհի արդիական խնդիրները։
Կարևորելով հայաստանյան էկոհամակարգերի ստեղծումն ու զարգացումը, Orion Summit 2022-ին՝ որպես Platinium հովանավոր, միացել էր նաև Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ Ամերիաբանկը, որը թվային էկոհամակարգերի ներդրմամաբ միակն է Հայաստանում։
Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը և Orion Worldwide Innovations Armenia-ի հիմնադիր Դիանա Արզումանյանը ներկայացրին Orion Summit 2022-ի քննարկման առանցքային հարցերը՝ կարևորելով էկոհամակարգային լուծումների ներկայացումն ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում։
Հայաստանում, դեռևս, 2016 թվականին առաջին անգամ ESOP ծրագիրը ներդրած և այդ ոլորտում հաջողություններ գրանցած Ամերիաբանկը՝ ի դեմս Իրավական գծով տնօրեն Դավիթ Սարգսյանի, ներկայացրեց ընկերության հաջողված փորձը.
«ՀՀ-ում թվայնացման զարգացումը կարևորելով, Ամերիաբանկը՝ տարբեր բնագավառներում լինելով նորարար, իր մասնակցությունն է ունեցել միջոցառմանը՝ դառնալով Platinium հովանավոր։ Մենք նպատակաուղղված աշխատանքներ ենք տանում տարբեր էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ և կարծում ենք, որ այս միջոցառումը կարևորագույն քայլերից մեկն է, որը կխթանի հանրապետությունում այդ համակարգերի զարգացումը։
Մեր կողմից իրականացվող ծրագրերի հիմքում ընկած է հաճախորդներին մատուցվող էկոհամակարգերի մատչելի ներկայացումը, որը կնպաստի՝ ինչպես համակարգերի ակտիվ աշխատանքին, անպես էլ՝ ժամանակի և ռեսուրսների խնայմանը»։
Ամերիաբանկը, ներկայանալով էկոհամակարգերի և թվային լուծումների լայն փաթեթով, հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն հարմարավետ և արագ ֆինանսավորում, այլև հնարավորություն՝ ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին անցնել Ամերիա էկոհամակարգերի առցանց միջավայրում։
Հայաստանյան ստարտափ էկոհամակարգերի զարգացմանն անդրադարձավ նաև Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը.
«Ամերիաբանկի գործունեությունն այսօր հիմնված է թվային տեխնոլոգիաների վրա և մեր աճը նույպես պայմանավորված է այդ գործոններով։ Որպես հովանավոր մասնակցելով նման միջոցառումներին, մենք ևս կարևորում ենք էկոհամակարգերի մոտեցումը, քանի որ մեր կողմից ձևավորող թվային հարթակները հնարավորություն են տալիս ստարտափերի առաջխաղացմանը, և բանկն, ինքնին, դառնում է մի քանի ուղղություններով զարգացող էկոհամակարգ։
Մեր գլխավոր նպատակն այն է, որ Ամերիաբանկը, նոր ձևավորվող ստարտափների համար, բացի ֆինանսական ծառայություններ տրամադրող կառույց լինելուց, հանդես գա նաև թվային տեխնոլոգիաների և էկոհամակարգերի գործընկեր ու աջակից»։
Orion Summit 2022 գագաթնաժողովին հրավիրված գլխավոր բանախոսն էր ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը։ Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։