22/06/2022 17:21
Հայաստանի գնաճը գործազրկության մակարդակի համեմատ վատթարագույնն է ԵԱՏՄ երկրների շարքում․ տնտեսագետ
Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է, կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Երբ իշխանության ներկայացուցիչները համեմատում են Հայաստանի և ԵԱՏՄ երկրների գնաճը՝ ընդգծելով մեր «առավելությունը», սոցիալ-տնտեսական իրավիճակը ճիշտ և արդար գնահատելու համար նրանք պարտավոր են անդրադառնալ նաև գործազրկության մակարդակին։
Ցավոք, Հայաստանի գնաճը գործազրկության մակարդակի համեմատ վատթարագույնն է ԵԱՏՄ երկրների շարքում։ Մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին Հայաստանի գնաճը կազմել է 8,4 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 13,2 տոկոս։
Բելառուսի գնաճը կազմել է 16,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,2 տոկոս,
Ռուսաստանի գնաճը կազմել է 17,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,9 տոկոս, Ղազախստանի գնաճը կազմել է 13,2 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 2,1 տոկոս, Ղրղզստանի գնաճը կազմել է 14,5 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 3 տոկոս։
Այսինքն՝ շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում»,- ֆեյսբուքյան իր էջու գրել է տնտեսագետը։