23/06/2022 19:20
Գեղեցկության միներալի՝ ցինկի կարևորությունն օրգանիզմի համար
Ցինկը համարվում է կենսական տարր. մասնակցում է մի շարք բիոքիմիական գործընթացների։ Սննդարար հանքանյութի աղբյուր են ոստրեն, ծովախեցգետինը, խոզի, գառան, տավարի միսը, թռչնամիսը, հնդկահավը, ձուն, ոսպը, սիսեռը, լոբին, ընդեղենը, դդմի կորիզները, սունկը, քինուան, շագանակագույն բրինձը, վարսակը, կաղամբը, ոլոռը, բազուկը, ծնեբեկը, պանիրը, կաթնաշոռը, կաթը։
Ցինկը կենսական է իմունային համակարգի համար, բարելավում է ուղեղի աշխատանքը, հիշողությունը, նպաստում է աճին, զարգացմանը, օգտակար է վերքերի արագ ապաքինման համար, առանձնանում է բակտերիոստատիկ հատկությամբ։
Ցինկը տղամարդկանց դեպքում ազդում է սեռական հորմոնների սինթեզին, նվազեցնում է շագանակագեղձի բորբոքման հավանականությունը։ Կանանց դեպքում ցինկը օգտակար է վերարտադրողական առողջության համար, հատկապես անհրաժեշտ է հղիության առաջին եռամսյակում։ Հանքանյութը պատասխանատու է համի-հոտի զգացման համար։
Ցինկը ընդունված է համարել նաև գեղեցկության միներալ՝ նպաստում է մաշկի, մազերի, եղունգների առողջությանը։
Ցինկի պակասը կարող է արտահայտվել
Քնի խաթարմամբ, տրամադրության անկմամբ, մազերի, մաշկի, եղունգների որակի վատթարացմամբ, վերքերի ուշ լավացման։
Չարաշահման հետևանքները՝
Մարսողական համակարգի խնդիրներ, ախորժակի կորուստ և հյուծվածություն, խոլեստերինի մակարդակի փոփոխություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։