23/06/2022 15:19
Դոլարի գինն իջել է՝ հասնելով 401 դրամի
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
Դոլարի առքի նվազագույն գինը 401 դրամ է, վաճառքինը՝ 410 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 414 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.51 դրամ է, վաճառքինը՝ 7.70։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.16 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 417 դրամով, վաճառվում՝ 432 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 441 դրամ է։