24/06/2022 18:30
«ՔԿՀ-ում էի՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերների հետ․ նրանց պայքարը լիարժեք գիտակցված է»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ՝ հանդիպելու քաղաքական հայացքների համար կալանավորվածներին։
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերների հետ։
Նրանց պայքարը լիարժեք գիտակցված է, և նրանց փակի տակ թողնելով՝ իշխանությունը որևէ խնդիր չի լուծում։
Տղերքին տեղեկացրեցի մեր պայքարի առաջիկա ծրագրերի, Արցախ կատարած այցի և դրա մանրամասների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։