24/06/2022 19:10
Աշխարհն աղետի առաջ կկանգնի՝ պարենամթերքի պակասի պատճառով․ Գուտերեշ
Աշխարհն աղետի առաջ կկանգնի՝ պարենամթերքի պակասի պատճառով, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Պարենամթերքի հասանելիության հետ կապված տարբեր երկրների կառավարությունների խնդիրները, որոնք եղան այս տարի, արդեն հաջորդ տարի կարող են հանգեցնել պարենի համաշխարհային դեֆիցիտի։ Ոչ մի երկիր ապահովագրված չէ այսպիսի աղետի սոցիալական ու տնտեսական հետևանքներից»,- Գուտերեշի խոսքերն է մեջբերել Associated Press գործակալությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև, որ շոշափելի է 2022 թվականին սովի հետևանքով աշխարհում միանգամից մի քանի ճգնաժամերի առաջացման վտանգը, իսկ 2023 թվականին իրավիճակն ավելի կվատանա։
«Աֆրիկայում, Ասիայում, Ամերիկայում բերքահավաքը սովորականից ավելի քիչ կարող է լինել, քանի որ գյուղատնտեսներն արդեն այսօր բախվում են պարարտանյութերի և էներգիայի գնաճի խնդրին»,- ասել է Գուտերեշը։