24/06/2022 13:10
Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուից»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում են համագործակցությունը։
Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» ղեկը ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 51 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել 36-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: