24/06/2022 12:08
Ռուստամ Բադասյանն ու Կորեայի մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նաագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել՝ հետագա համագործակցության հեռանկարները:
Երկկողմ կարևորվել է երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձել է կատարվել նաև Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին: