24/06/2022 09:39
«Հրապարակ». Ով է իրականում Շուգուշիմի անունով բարձրահասակ ծաղրածուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուգուշիմի անունով բարձրահասակ ծաղրածուն 2020-ից հետո գյումրեցի մանուկների սպասված հյուրն է: Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի մի շարք աշխատակիցներ 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվեցին Գյումրի և որպես շրջիկ թատրոն են գործում: Որտեղի՞ց է անունը։
«Քանի որ մենք Շուշիից ենք, իսկ մեր գործունեությունը ծավալվում է միայն Գյումրիում, ընտրեցինք երկու քաղաքների անվան առաջին տառերը և ստեղծեցինք հապավում՝ Շուգուշիմի, ծաղրածու՝ Շուշիից և Գյումրիից», - ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Աշխեն Հարությունյանը»։