25/06/2022 20:10
Ովքե՞ր չպետք է չարաշահեն ծիրան ուտելը
Սննդաբանները զգուշացնում են, որ ստամոքսաղիքային հիվանդություններ և շաքարային դիաբե ունեցող անձինք պետք է զերծ մնան չափից դուրս ծիրան ուտելուց։
Այս սահմանափակման պատճառն այն է, որ ծիրանի մեջ մեծ քանակությամբ շաքար կա, որը կարող է բացասաբար ազդել դիաբետիկների առողջական վիճակի վրա։
Երբ արյան մեջ շաքարի քանակը կտրուկ ավելանում է, պետք է խուսափել մեծ քանակությամբ ծիրան ուտելուց։ Չէ՞ որ աս միրգը չարաշահելիս կարելի է լուրջ խնդիրներ ունենալ։
Միաժամանակ բժիշկները նշում են, որ օրական մեկ-երկու ծիրանը խիստ բացասական ազդեցություն չեն թողնի արյան մեջ շաքարի մակարդակի վրա։
Սննդաբանները ծիրանը չափավոր օգտագործելու կոչ անում են նաև գաստրիտ, ստամոքսի խոց, կոլիտ և գրգռված աղու համախտանիշ ունեցող մարդկանց, քանի որ մրգի այս տեսակի մեջ առկա մեծ քակությամբ բջջանքը կարող է նպաստել հիվանդությունների սրմանը։
Բացի այդ՝ մեծ քանակությամբ ծիրան ուտելը բարձրացնում է ալերգիայի ռիսկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։