25/06/2022 20:35
Ինչպե՞ս սննդի միջոցով բարձրացնել սերատոնինի մակարդակը
Սաղմոնը, սպանախը և ձուն ոչ միայն օգտակար սննդատեսակներ են, այլև երջանիկ դառնալու կարճ ուղի։ Եվ այսպես, ի՞նչ կերակուրներ ներմուծել սննդակարգ, որպեսզի ձեզ լավ զգաք և հաճախ ժպտաք։
Ինքնազգացողությունը լավացնելու ամենաճիշտ ձևերից մեկը սերոտոնինի մակարդակը կարգավորելն է։
Օրգանիզմն առաջին հերթին պետք է ապահովել մթերքներով, որոնք տրիպտոֆան ամինաթթոու են պարունակում։ Առանց սրա երջանկության հորմոն չի արտադրվում, և և տրիպտոֆանի դեֆիցիտի դեպքում մարդիկ ավելի շատ են հակված դեպրեսիվ վիճակների և քնի խանգարման։
Պետք է հիշել, որ այս անփոխարինելի ամինաթթուն օրգանիզմում չի արտադրվում, այսինքն՝ այն կարելի է ստանալ միայն սննդից կամ կենսաբանորեն ակտիվ հավելումներից։
Ամինաթթուներով սովորաբար հարուստ են սպիտակուցային սննդատեսակները՝ օրինակ՝ ձուն, թռչնամիսը, ձուկը, կաթնամթերքը։
Իսկ ահա բուսակերների համար սպիտակուցների քանակով անփոխարինելի են սպանախը, սոյան։
Սակայն երբ մարդը տառապում է անքնությամբ, տրամադրության անկմամբ, ընկճվածության զգացում ունի, պետք է մասնագետի հետ խորհրդակցելուց հետո սկսի կենսաբանորեն ակտիվ հավելումների տեսքով տրիպտոֆան ընդունել։ Կուրսը սովորաբար տևում է 3 ամիս։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։