25/06/2022 17:05
Գերմանիայում նախազգուշացրել են շաքարի կտրուկ թանկացման մասին
Եվրոպայում շաքարի խոշորագույն արտադրող «Südzucker» գերմանական կորպորացիայի գլխավոր տնօրեն Նիլս Պյորկսենը հայտարարել է, որ շաքարը կարող է կտրուկ թանկանալ։
«Mannheimer Morgen» պարբերականին տված հարցազրույցում Պյորկսենն ընդգծել է՝ դրա նախադրյալներն ակնհայտ երևում են արդեն այսօրվանից։
«Շաքարի ճակնդեղի և էներգիայի ծախսերն օրեցօր ավելանում են»,- ասել է նա։
Ավելի վաղ Գերմանիայի արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրն էր նախազգուշացրել պարենամթերքի նոր գնաճի մասին՝ հանդես գալով ցածր եկամուտ ունեցող տնտեսություններին հավելյալ աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ։
«Սննդամթերքի գնաճի պիկին դեռ չենք հասել»,- ասել էր նա՝ խոսելով հետագա թանկացումների մասին։
Նշենք, որ այս տարվա մայիսի տվյալներով՝ Գերմանիայում գնաճը կազմել է 7,9 տոկոս։ Այսպիսի բարձր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 1973-1974 թվականներին, երբ նավթի գները կտրուկ բարձրացել էին՝ ոլորտում ճգնաժամի պատճառով։