27/06/2022 18:58
«Cleopatra» հայկական արտադրությունը HoReCa ոլորտի գործընկեր. «REST-HOTEL HoReCa Expo 2022» (Տեսանյութ)
Երևանի «Radisson Blu» հյուրանոցում կայացած «REST-HOTEL HoReCa Expo 2022» հյուրանոցառեստորանային ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Derjava» ընկերությունների խմբին պատկանող «Cleopatra» թղթե անձեռոցիկների և հիգիենայի պարագաների հայկական արտադրանքը։
Aysor.am-ի հետ զրույցում վաճառքի տնօրեն Կարեն Ստեփանյանը կարևորեց նման նախաձեռնություններին մասնակցությունն ու դրանով պայմանավորված արտադրանքի տարածումն ու զարգացումը ինչպես տեղական, այնպես էլ արտահանման շուկայում։
«Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս առավել հեշտ և օպտիմալ կերպով սպառողներին ներկայացնել մեր ապրանքանիշը և նորությունները թե՛ արտադրամասում, թե՛ վաճառքի ոլորտում։
Տվյալ պահին մեր արտադրանքը HoReCa Expo-ում ներկայանում է բարձր որակով և մրցունակ տեսականիով։ Բավականին մեծ փոփոխություններ ենք կատարել վերջին մեկ տարվա ընթացքում և մոտ ապագայում ևս սպասվում են նոր լուծումներ՝ դիզայնի, արտադրանքի, նորագույն մարտկոցների համալրմամբ. առաջիկայում կան ընդլայնվելու մեծ հեռանկարներ», - ասաց վաճառքի տնօրենը։
«Cleopatra» ապրանքանիշը արդեն երկար տարիներ է, ինչ առաջատար դիրքեր ունի հայկական շուկայում, բայց նմանատիպ ֆորմատով HoReCa ցուցահանդեսին առաջին անգամ է մասնակցում. Ընկերության մարկետինգի ղեկավար Լուսինե Սաթամյանը կարծում է, որ նոր գործընկերներ ներգրավելու համար ցուցահանդեսը լայն հնարավորություն և հարթակ է։
«Սա կարող է միջազգային հարթակներ դուրս գալու նախապայման լինել, քանի որ մեր բրենդը ներկայացված է նաև էքսպոյի ամսագրում, որը նախատեսված է դրսի գործընկերների հետ համագործակցություն սկսելու համար։
«Cleopatra» ապրանքանիշը HoReCa ոլորտի համար հետաքրքիր և առանձնահաատուկ մոտեցում ունի. Ռեստորանների, հյուրանոցների համար իրենց լոգոտիպով և բրենդավորմամբ անձեռոցիկներ ենք տրամադում և այսօր էլ մեր լայն տեսականուց առանձնացրել ենք հենց HoReCa ոլորտին հետաքրքրող տեսականին՝ թաց և չոր անձեռոցիկներ, սրբիչներ, տարբեր տեսակի հիգիենայի պարագաներ»։
Մարկետինգի ղեկավարը նշեց, որ ցուցահանդեսներին մասնակցությունը ռիթմից հետ չմնալու, շուկայի տենդենցներին համապատասխան քայլելու համար կարևոր գործոն է.
«Էքսպոյի ընթացքում նախատեսել ենք միայն ցուցադրություն, վաճառք չի լինելու, սակայն մենք փոքրիկ նվերներ ենք պատրաստել սպառողների համար, որպեսզի թե՛ մեր նմուշներից ունենան և թե՛ փոքրիկ հուշանվերներ տանեն իրենց հետ ։
Դրսի շուկայի հետ կապված այս պահին տարվում են աշպատանքներ և սա ևս հարմար նախապայման է, որպեսզի նոր գործընկերներ ձեռք բերենք և կարողանանաք իրականացնել արտահանումը», - ասաց Լուսինե Սաթամյանը։
Հավելենք, որ թե՛արտադրամասի աշխատակիցները և թե՛ որակի վերահսկման բաժինը խստորեն հետևում են, որ սպառողին հասնի միմիայն որակյալ արտադրանք. պարբերաբար թարմացվում են այն սարքավորումները, որոնց միջոցով տպագրվում ու արտադրվում է ապրանքատեսականին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։