27/06/2022 17:44
Համի և որակի բարձր ցուցանիշ ապահովող «Homeland» հայկական արտադրանքը՝ «REST-HOTEL HoReCa Expo 2022»-ում (Տեսանյութ)
Երևանի «Radisson Blu» հյուրանոցում տեղի ունեցավ «REST-HOTEL HoReCa Expo 2022» հյուրանոցառեստորանային ոլորտի սպասարկման և մատակարարման 2-րդ Եվրասիական ցուցահանդեսը:
Եվրասիական Տնտեսական Միության երկրների կազմակերպությունների մասնակցությամբ ցուցահանդեսն արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Երևանում: Այն միտում ունի զարգացնել տեղական արտադրանքը, մեկտեղել ոլորտի մասնագետներին և հիմնադիրներին, հյուրընկալության ոլորտի կազմակերպություններին հնարավորություն տալ գրավել նոր հարթակներ, արդյունավետ կերպով ձեռք բերել նոր գործընկերներ՝ ներկայացնելով արտադրանքն ու մատուցվող ծառայությունները։
REST-HOTEL HoReCa ցուցահանդեսի բաժիններում ներկայացված արտադրողների և ներմուծողների շարքում համային յուրահատկությամբ ու որակով առանձնանում էր «Homeland» ապրանքանիշը։
Aysor.am-ի հետ զրույցում «Homeland» ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Ամիրխանյանը պատմեց ցուցահանդեսի մասնակցության, ընձեռած նոր հնարավորությունների մասին.
«Աշխատում ենք մշտապես մասնակցել տեղական շուկայի համար նախատեսված նմանատիպ բոլոր միջոցառումներին, որոնք բավականին լավ արդյունավետություն ունեն թե՛ արտադրանքի ճանաչելիության և թե՛ վաճառքների խթանման առումով։ Մեր տաղավարում ևս բավականին շատ մարդիկ կան, և հետաքրքրությունն էլ գնալով մեծանում է։
Այստեղ գալու հիմնական նպատակը ծառայում է մեր արտադրանքը HoReCa ոլորտին հասցնելուն և ճանաչելի դարձնելուն։ Այն օգնում է նաև խթանել վաճառքները միջազգային հարթակներում, քանի որ REST Expo-ի կազմակերպած միջոցառումները միշտ լայնամասշտաբ են, ինչը, բնականաբար, լայն հնարավորություններ է տալիս»։
Արման Ամիրխանյանը հավելեց նաև, որ բրենդը մասնակցություն ունի նաև դրսում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներին, որոնք հիմնականում միտված են արտահանման ծավալները մեծացնելուն, իսկ նմանատիպ էքսպոներում տեղական շուկան է գերակշռում։
«Derjava» ընկերությունների խմբի մարկետինգի ղեկավար Լուսինե Սաթամյանը անդրադառնալով ներկայացված արտադրատեսականուն, նշեց.
«Այսօր մասնակցելով HoReCa Expo-ին, մենք ներկայացնում ենք «Homeland»-ի ապրանքատեսականին վեց ճյուղով՝ բանջարեղենային պահածոներ, մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։ Առաջին անգամը չէ, որ ներկայանում ենք նմանատիպ ցուցահանդեսների, որոնք բավականին մեծ հեռանկարներ ունեն և լայն հնարավորություններ են տալիս արտադրողներին՝ նոր արտադրանքով ներկայանալ սպառողներին»։
«Homeland» ապրանքանիշը ներկայացված էր նաև օրվա թեմատիկ ամսագրում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ միջոցառման ընթացքում. այնտեղ առանձին էջ էր հատկացված ապրանքատեսականուն, առաջարկվող ծառայություններին և բրենդի պատմությանը։
«Homeland» հայկական արտադրանքը պատկանում է «Derjava» ընկերությունների խմբին. վերջինս երկար տարիներ լինելով շուկայում, սահմանել է որակի վերահսկման խիստ չափորոշիչներ, որպեսզի հայ սպառողին ներկայացվի միմիայն առողջ և որակյալ արտադրանք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։