27/06/2022 12:25
Ինձ տեսնում եմ ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, այնպես էլ՝ Սահմանադրական դատարանի դատավորի. Արտակ Զեյնալյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցերն են։
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները:
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ Հայաստանում դատավորների թիվը շուրջ 3 անգամ պակաս է, քան անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ դատավորների թվաքանակի պատճառով դատարանի մատչելիությունն է նվազում, տուժում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։
«Ժողովրդավարական հասարակարգում, իրավական պետությունում 100 հազար բնակչի հաշվարկով գեներացվում է այնքան դատական վեճ, որի լուծման համար 8 աշխատանքային ժամ, 5 աշխատանքային օր և ողջամիտ ժամկետներ համադրության պայմաններում անհրաժեշտ է 21 դատավոր, բայց Հայաստանում այդ թիվը մոտենում 8-ի։ Մենք որքան էլ փորձենք բեռնաթափել դատարանները՝ նպատակ դարձնելով միջոցները, չենք կարող նվազեցնել դատական վեճերի գեներացիան, որն օբյեկտիվորեն տեղի է ունենում ժողովրդավարական հասարակարգում. շատ կարևոր է, որ դատավորների թիվը մեծացվի», - ասաց նա:
Զեյնալյանն ասաց, թե հավասարապես պատրաստ է ու իրեն տեսնում է ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, այնպես էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։