27/06/2022 16:06
ԱԺ-ն Լիանա Հակոբյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
Ազգային ժողովի արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցերն են։
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Հրաչ Այվազյանի ու Արտակ Զեյնալյանի օգտին որևէ պատգամավոր չի քվեարկել, իսկ Լիանա Հակոբյանի օգտին քվեարկել է 68 պատգամավոր։
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։